Բանգլադեշում ցեմենտ տեղափոխող բեռնատարը շրջվել է. 10 զոհ կա
Ուշադրության կենտրոնումԲանգլադեշի մայրաքաղաքից 122 կմ դեպի հյուսիս՝ Մայմանսինգհ շրջանում ցեմենտով բեռնված բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Պատահարի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհել, մի քանի վիրավոր կա: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4:00-ի սահմաններում: Զոհերի մեծ մասը բանվորներ են: