Հայելին մեծ քանակությամբ էներգիա և երիտասարդույթուն է խլում մեզնից
LifeԱմերիկացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայելին կարող է ազդել իրեն նայող մարդու վրա։ Ընդ որում՝ այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական,- տեղեկացնում է Daily Mail-ը։ Եթե մարդը տևական ժամանակ իրեն նայի հայելու մեջ, ապա որոշ ժամանակ անց վատ կզգա, վրա կհասնի հոգնածություն և կվատանա նույնիսկ նրա հիշողությունը։
Նման զգացողություններն ավելի են ուժեղանում աչքերին նայելու դեպքում։ Մասնագետներն պնդում են, որ եթե հայելու մեջ նայես ավելի քան 3 րոպե, ապա կարելի է կուտակել էներգիա և դրանով իսկ վերածվել «էներգետիկ գիշատիչի»։ Ամերիկացի գիտաշխատողներին նաև հաջողվել է պարզել, որ մարդիկ, որոնք տևական ժամանակ նայում են հայելու մեջ, ավելի արագ են ծերանում, քան մարդիկ, ովքեր խուսափում են հայելու առաջ շատ հայտնվել։
Գիտնականները հայտարարել են, որ տևական ժամանակով հայելուն նայելը սպառում է մարդու էներգետիկ դաշտը և օրգանիզմը շատ ավելի վատ է դիմադրում շրջակա միջավայրի ազդեցությանը։
Անի Գևորգյան