Տղամարդկանց համար օգտակար է ձվի օգտագործումը . հետազոտություն
LifeԻնչպես արդեն բազմիցս նշվել է, ձուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից՝ որպես անփոխարինելի կերակրատեսակ: Հավի ձուն պարունակում է օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ: Այն բավականաչափ հարուստ է հատկապես A, B1, B2, B9՝ ֆոլաթթու եւ E վիտամիններով:
Ֆլորիդայիի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, որի ընթացքում պարզել են, որ տղամարդկանց օգտակար է ձվի օգտագործումը, քանի որ որ դրա շնորհիվ 37 տոկոսով նվազում է շաքարախտի վտանգը: Health24.com-ի փոխանցմամաբ, հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ շաբաթական 4 ձվի օգտագործումը երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնում է գրեթե 37 տոկոսով:
Մասնագետների խոսքերով՝ ձուն յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից 98 տոկոսով: Ընդ որում, այդ փաստը վերաբերվում է միայն ջերմամշակված ձվերին: Նրանց մեջ պարունակվող խոլեստերինը կարող է օգտակար լինել տղամարդկանց սրտի համար: Նաև հայտնում են, որ ձվի օգտագործումից սիրտը դառնում է ավելի առողջ և ամուր:
Անի Գևորգյան