Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Գնդակը ձախ ունքից մտել է ու գլխի կեսը տարել. Սահմանին վիրավորված 19-ամյա զինվորին օգնություն է հարկավոր (ֆոտո)

Հասարակություն

Փետրվարի 8-ին Մարտակերտի դիրքերում հակառակորդի դիպուկահարի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի ընտանիքին օգնություն է հարկավոր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կորյունի հայրը՝ Կամո Կիրակոսյանը պատմեց, որ տղան բանակ է զորակոչվել 2016թ-ի հուլիսի 28-ին՝ Ճամբարակի զինկոմիսարիատից. «Մենք ընտանիքով ՌԴ-ում էինք, տղաս 6 ամսվա ծառայող էր, 7-րդ ամսում՝ փետրվարի 8-ին, ինքը պոստում ա լինում, թուրքը կրակ ա բացում, զինվորներից մեկը մահանում է, իմ տղաս էլ գլխից ծանր վիրավորվում: Գնդակը ձախ քունքից մտել էր ու գլխի մի մասը տարել երեխուս»:

Հոր խոսքով՝ տղային Մարտակերտում անմիջապես վիրահատել են, մեկ օր մնացել է Ստեփանակերտում եւ հաջորդ օրն իսկ տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մարտի 9-ին Մուրացանից դուրս է գրվել. «Տղաս 8 օր կոմայի մեջ է եղել , հիմա չի կարողանում խոսել, աջ ձեռքն ու ոտքը թույլ են, գրեթե չի զգում, ձախ աչքն էլ չի տեսնում, մենակ գլխով հասկացնում է»,-ասաց զինվորի հայրը:

Կորյուն Կիրակոսյանի խոսքով՝ դեպքից հետո մինչ օրս ՊՆ-ից որեւէ մեկը իրենց չի այցելել եւ չի հետաքրքրվել զինվորի առողջական վիճակով. «Մենակ քաղաքապետն ա 30 հազար դրամ տվել ու մարզպխետը 50 հազար, ոչ ոք դաժե զինվորական կողմից չի հետաքրքրվում իրենց զինվորի մասին, մեկ շաբաթ է, ինչ տղաս իմ պահանջով վերականգնողական բուժում է ստանում Կարմիր Խաչի կենտրոնում»:

Զինվորի հայրը դեպքից 10 օր անց նամակ է հանձնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել: Հոր խոսքով, մեկ ամիս շարունակ իրենք Երեւանում բնակարան են վարձակալել, որ մոտ լինեն տղային, բայց մեկ ամսից ավելի չեն կարողացել մնալ, քանի որ տան վարձը հնարավոր չէր այլեւս վճարել: Հայրը մնում է հիվանդանոցում եւ խնամում տղային, իսկ կինը՝ Կորյունի մայրը, ամեն օր Ճամբարակից գալիս է Երեւան ու հետ գնում Ճամբարակ:

«Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը:

Զինվորի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Կորյունի ծնողներին՝ 098 50 89 40 եւ 094505827

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

 

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ
Ամենադիտված