Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
LifeBravo.am-ը գրում է .
«Կես-կես»` այսպես է կոչվում Նորոյի նոր երգը, որը նա շուտով կներկայացնի տեսահոլովակով: Խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել է Բինան, իսկ գործիքավորմամբ, երաժշտական ձեւավորմամբ եւ պրոդյուսինգով զբաղվել է «Artur & Bina» փրոդաքշնը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ամերիկաբնակ երգիչը:
«Աղջկա եւ տղայի մասին ուրախ, ռիթմիկ եւ աշխույժ երգ է: Մեծ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա` շուրջ 50 հոգի: Պարուհիներն ու հերոսուհին այլազգի են: Նկարահանումներն իրականացրել ենք Լոս Անջելեսում: Տեսարանների համար թանկարժեք եւ ժամանակակից մեքենաները տրամադրել են իմ ընկերները»,- պատմել է Նորոն՝ հավելելով, որ պրեմիերան նախատեսում են իրականացնել երկու շաբաթ անց.«Չենք ուզում` ապրիլյան դեպքերի օրերին լինի»:
Անդրադառնալով պարուհիների եւ հերոսուհու հագուկապին՝ երգիչը նշել է.«Ամեն ինչ չափի մեջ է՝ առանց գռեհկությունների: Տեսահոլովակն ամառային ջերմ ու տաք տրամադրություն է փոխանցում»: