Վարչապետը մարզպետերին Ամերիկյան համալսարան կուղարկի
ՔաղաքականությունՄարզպետերը Հայաստանի Ամերիկյան համալսարանում տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն: ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա կառավարության աշխատակազմին հանձնարարել է ստուգել, պատրա՞ստ է արդյոք համալսարանի հետ անհրաժեշտ համաձայնագիրը: «Նրանք պետք է վերապատրաստում անցնեն՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ընդգծել է վարչապետը :