Կիեւի կենտրոնում սպանվել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովը
ՔաղաքականությունԿիեւի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովը, ով անցյալ տարվա աշնանը հեռացել է Ռուսաստանից իսկ դեկտեմբերին ստացել Ուկրաինայի քաղաքացիություն։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ասել Կիեւի ազգային ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն։
Նա հաստատել է, որ սպանվածը ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովն է։
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ–ը՝ իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանլով փոհրաձգությունը, որի ընթացքում երկու մարդ է զոհվել եւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա որեւէ հատուկ գործողության հետ կապ ունի, ասել է. «Ես միայն կարող եմ ասել, որ ես տվյալներ չունեմ, թե դա ինչ–որ հատուկ գործողություն է եղել։ Նախնական տվյալները, որոնք ես ունեմ, համենայն դեպս, անվտանգության ծառայությունը նման գործողություն չի իրականացրել։ «Պրեմյեր–փալասի»–ի շրջանում, դժբախտաբար, կան զոհեր ու վիրավորներ»։
«Այնտեղ այժմ աշխատում են Ազգային ոստիկանության քննչական օպերատիվ ու Անվտանգության ծառայության խմբերը»,–հավելել է նա ։