ԱԺ-ում կրկին նիստերի գումարման համար քվորում չապահովվեց. սա ԱԺ վերջին քառօրյան պետք է լիներ
ՔաղաքականությունՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 23-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 13 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:
Հիշեցնենք, որ նախորդ երեք օրերին նույնպես քառօրյա նիստերի համար քվորում չէր ապահովվել:
Նշենք, որ սա ԱԺ 5-րդ գումարման վերջին քառօրյան էր: Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը :