Ավստրալիայում մուսուլման դպրոցականները սպառնացել են գլխատել ուսուցչին
ՄիջազգայինՍիդնեյի տարրական դպրոցներից մեկում իսլամ դավանող երեխաները սպառնացել են գլխատել ուսուցչուհուն։
Դպրոցում «կրոնական հողի վրա» սպառնալիքներ են ստանում նաեւ այլ ուսուցիչներ ու երեխաներ, հաղորդում է au.news.yahoo.com-ը։
Սիդնեյի Punchbowl Public School տարրական դպրոցում իսլամ դավանող հինգ դասարանների երեխաներ սպառնում են ուսուցիչներին ու համադասարանցիներին, ինչպես նաեւ նրանց դրդում Ղուրան կարդալ։
Ուսուցչուհիներից մեկն ասել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները հինգերորդ-վեցերորդ դասարանի աշակերտներից սպառնալիքներ են ստացել։ Կինը վերջնականապես որոշել է ազատվել աշխատանքից, երբ երեխաները խոստացել են գլխատել իրեն ։