Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մեծ պահքը կիսող՝ Միջինքի արարողությանը
ՀասարակությունԱյսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսող Միջինքի օրն է:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հրավերով մասնակցել է Միջինքի արարողությանը:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսող Միջինքը, այս տարի ևս Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ջանքերով յուրօրինակ տոնի է վերածվել:
Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթների պահպանման և տարածման գործին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Օրհնության ու գնահատանքի գիր է հանձնել Երևանի քաղաքապետին: