Դերասանները որոշ դերերի համար ստիպված են լինում պառկել անկողնում ու իբր զգացմունքներ իմիտացնել բացարձակապես օտար մարդկանց հետ։ Ինչպե՞ս են նրանք կարողանում անել դա, ու ի՞նչ գաղտնիքներ կան ինտիմ տեսարանների նկարահանումների ժամանակ. այս ամենի մասին մենք կպատմենք ստորև՝ մեջբերելով մի շարք աղմկոտ ֆիլմերում նկարահանված հայտնի դերասան-դերասանուհիներին։

«Մոխրագույնի 50 երանգները»

Դակոտա Ջոնսոն ու Ջեյմի Դորնան

Սա անցած տարվա ամենաաղմկոտ ֆիլմերից մեկն է։ Այստեղ համատեղված է կրքի ու տենչանքի ծով մեկ կտավում, ինչը բավականին հազվադեպ է լինում։ Դերասանների հրաշալի խաղն ապահովեց ֆիլմի հաջողությունը։

Ջեյմի Դորնան. «Դուք պարզապես թաքցնում եք Ձեր անդամը մաշկագույն մի պարկիկի մեջ, որը վերևից փակվում է, ինչպես խաղողով փաթեթը։ Հենց այսպիսի անսովոր բանով էլ ստիպված ես լինում զբաղվել ամեն օր»։

Դակոտա Ջոնսոն. «Ամբողջովին մերկ վիճակում մահճակալին կապված լինելը նկարահանումների ժամանակ առանց այն էլ լարում է, իսկ հիմա պատկերացրեք, որ տեսարանն արդեն նկարահանված է, բայց դու նույն վիճակում ես ու չես կարող ծածկվել… Լավ է, որ Ջեյմին միանգամից ծածկում էր ինձ»։

Ռեժիսոր Սամանտա Թեյլոր-Ջոնսոն. «Ես մի հրաշալի լուսանկար ունեմ. դերասաններն անկողնում ամենաթեժ տեսարանն են բեմադրում, իսկ կողքից ինչ-որ մորուքավոր մարդ է կանգնած՝ արտացոլիչներով։ Դա ամենևին սեքսուալ չէր»։

 

 

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմը նկարահանում էին միանգամից երկու տեսախցիկներով, որպեսզի քչացնեն դուբլերի քանակը։
  • Անկողնային տեսարանները նկարահանել են ամենավերջում, երբ դերասաններն արդեն բավականին մերվել էին։
  • Դոմինացիայի տեսարանները նկարահանել են, ինչպես մարտական տեսարանները՝ հստակ դասավորվածությամբ ու հատուկ կոորդինատներով։
  • Նկարահանումների հրապարակ հրավիրել էին պրոֆեսիոնալ դոմինանտի, ով էլ համակարգում էր համապատասխան տեսարանների գործողությունները։

«Նիմֆոմանուհին»

Սթեյսի Մարտին

Լարս Ֆոն Թրիերի կուլտային դարձած այս ֆիլմում կիրքով համակված աղջկա գլխավոր դերը խաղում է 22-ամյա դերասանուհի Սթեյսի Մարտինը։

Սթեյսի Մարտին. «Սեքսուալ տեսարաններում նկարահանվելը բավականին կաշկանդում է, բայց դա հիմնականում տեխնիկայի հարդ է, այնպես որ, ինչ-որ պահից դա պարզապես ձանձրալի է դառնում։ Որոշ դրվագներում պետք է ճշտորեն հետևել ռեժիսորի հրահանգներին, ինչ-որ առանձնահատուկ դիրքեր ընդունել, որպեսզի հետո այդ ամենը համընկնի կրկնորդների գործողություններին, ու մոնտաժի ժամանակ խնդիրներ չծագեն»։

Պրոդյուսեր Լուիզա Ուեսթ. «Դերասանները սիմուլացնում էին բոլոր շարժումները, իսկ հետո ավելի խոշոր պլանի համար մենք ներգրավում էինք կրկնորդների, ովքեր պրոֆեսիոնալ պոռնոաստղեր էին ու իսկական սեքսով էին զբաղվում։ Վերջապես, մենք թվային միջոցներով միավորում էինք նկարահանած տեսարանները։ Մի խոսքով, գոտկատեղից վերև դերասաններն են, իսկ ներքև՝ կրկնորդները»։

«Ամոթ»

Մայքլ Ֆոսբենդեր

Սա ռեժիսոր Սթիվ Մակքուրինի նկարահանած հուզիչ մի պատմություն է տղամարդկային արկածների ու անսահման միայնության մասին։

Մայքլ Ֆոսբենդեր. «Ճիշտն ասած, դա մեծ սթրես է։ Ամենակարևորը զուգընկերուհուց հարցնելն է, թե ինչ նա թույլ կտա անել, իսկ ինչ՝ ոչ։ Բառիս բուն իմաստով, պետք է կետ առ կետ ճշտել. կարելի՞ է դիպչել նրա կրծքին, որտե՞ղ չի կարելի համբուրել և այլն։ Միայն այս կերպ կարելի է համոզված լինել, որ Դուք չեք չարաշահում՝ ծածկվելով սցենարով։ Դուք հասկացնում եք, թե ինչպես է Ձեզ ավելի հարմար նկարել։ Իհարկե, նկարահանման հրապարակում կատակում ես ու ձգտում ես հնարավորինս ավելի թեթև միջավայր ստեղծել, որովհետև, եթե ազնիվ լինեմ, պետք է խոստովանեմ, որ ուզում ես հնարավորինս շուտ սկսել, որ հնարավորինս շուտ էլ ավարտես»։