Սամվել Բաբայանը ձերբակալվել է
Ուշադրության կենտրոնումԱրցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր՝ մարտի 22-ին, ձերբակալվել է: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց արցախցի պատգամավոր, նրա մտերիմ Հայկ Խանումյանը:
Նա նշեց, որ Բաբայանին ձերբակալել են Երեւանում, սակայն թե ինչ գործի շրջանակում, իրենք առայժմ տեղյակ չեն:
«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ լսել է ձերբակալության մասին եւ այժմ շտաբ է գնում՝ պարզելու ինչ է տեղի ունեցել եւ քննարկելու իրենց հետագա քայլերը:
Ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։