Ինչպես պատրաստել Միջինքի բաղարջ` Մեծ Պահքի համար
LifeՄիջինքի բաղարջ (Տապլա)` Մեծ Պահքի համար (10 հոգու համար)
1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:
Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե:
Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:
Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:
Աղբյուրը՝ Qahana.am