Ինչն է կապում Տաթև Սարգսյանին և Գևորգ Սիրեկանյանին
LifeTert.am-ը գրում է.
Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով նաև երգեր է գրում, նոր աշխատանք ունի: Նա համագործակցել է երգիչ Գևորգ Սիրեկանյանի հետ և գրել «Սրտիս դու անուն» երգի խոսքերը, երաժշտության հեղինակը Գևորգն է: Համագործակցության մանրամասները Տաթևը վստահել է Tert.am Life-ին:
«Երբ լսեցի Գևորգի «Փոխեցիր էությունս» երգը, ինձ շատ դուր եկավ: Տեսա, որ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է: Համագործակցության նախաձեռնողը ես էի: Այնքան անմիջական շփում եղավ, որ շատ ավելի արագ ստացվեց աշխատանքային պրոցեսը: Երգն արդեն պատրաստ է: Այս աշխատանքը թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի առումով համատեղ է եղել: Իհարկե, երկուսի կմախքն էլ եղել է, սակայն մեկս մյուսիս լրացնելով ավելի գեղեցիկ աշխատանք ստացանք»,- պատմեց Տաթևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ