WSJ. Սաուդյան Արաբիան նավթի շուկայում առաջատարությունը զիջում է Ռուսաստանին՝ ՕՊԵԿ-ի հետ գործարքի պատճառով
ՄիջազգայինԱշխարհում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան շուկայում կորցնում է առաջատարի իր դիրքերը արդյունահանման նվազեցման պատճառով։ Նրա «պակասները» լրացնելու են գալիս մրցակից արտահանողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը։
Սաուդյան նավթի ներկրումը նվազել է մեկ շաբաթում 426 հազար բարելով։ Նոյեմբերի վերջից ի վեր սա ամենաուժեղ նվազումն է, երբ ՕՊԵԿ-ը, որի անդամ է թագավորությունը, որոշում է ընդունել 2017-ի հունվարի 1-ից նվազեցնել արտահանումը 1,2 մլն բարելով։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան կենտրոնացված է Ասիա նավթի արտահանման վրա, մասնավորապես՝ Չինաստան։
Սակայն, չինական մաքսային վարչության տվյաներով՝ սաուդցիներն իրենց մասնաբաժինը կորցնում են նաեւ այդ շուկայում՝ այդ երկիր մատակարարումների ծավալով զիջելով Ռուսաստանին։ Եվրոպական շուկայում նրան ճնշում են Իրաքն ու Իրանը։