Լրատվամիջոցներն իմացել են, թե ում են հասցեագրված եղել Հունաստանում հայտնաբերված ռումբ-ծանրոցները
ՄիջազգայինՀունաստանում հայտնաբերված ռումբ-ծանրոցները հասցեագրված են եղել Եվրոպական կենտրոնական բանկերից մեկի գրասենյակին, ինչպես նաեւ եվրագոտու երկու բարձրաստիճան պաշտոնյաների, հողորդում է Ռոյթեր գործակալությունը:
«Ծանրոցներն ուղարկվել են ութ տարբեր երկրներ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Փոստում հետաքննություն է իրականացվում այն բանից հետո, երբ երկու ռումբ-ծանրոցներ էին ուղարկվել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբելին եւ Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակին:
Առաջին ծանրոցի ուղարկման պատասխանատվությունը ստանձնել էր «Հրե բջիջների դավադրություն» կազմակերպությունը: