Որդեգրված երեխաներն ավելի խելացի՞ են
LifeՎիրջինիայի համալսարանի և Շվեդիայում Լունդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի ազդեցությունը մեծ նշանակություն ունի երեխաների ճանաչողական ունակությունների և ինտելեկտի զարգացման վրա, հայտնում է The telegraph-ը։
Կոգնիտիվ հնարավորությունները չափվում են IQ պայմանական միավորով։ Հետազոտությանը մասնակցել են 438 տղամարդ ու կին՝ 18-20 տարեկան։ Նրանցից միայն մեկն է եղել որդեգրած ծնողների կողմից դաստիարակված, իսկ մյուսները՝ կենսաբանական ծնողների։ Պարզվել է, որ որդեգրված երեխայի IQ-ն 4.4 կետով ավելի բարձր է, քան իր քույրերինն ու եղբայրներինը։
Գիտնականները պնդում են, որ ինտելեկտուալ ընտանիքի կողմից որդեգրված երեխայի ձեռք բերված գիտելիքներն ավելի երկար ու որակյալ ազդեցություն ունեն, քան բնատուր կարողությունները։
Անի Գևորգյան