ԱԺ-ում կրկին նիստերի գումարման համար քվորում չապահովվեց. ներկայացել էր 13 պատգամավոր
ՔաղաքականությունՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 22-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 13 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:
«Հույս ունենք, որ մեր բազմազբաղ պատգամավորները կվերադառնան այս դահլիճ եւ մենք կունենանք քվորում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին նույնպես քառօրյա նիստերի համար քվորում չէր ապահովվել:
Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: