Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին. «ՎԱԶ-2107»-ը «մխրճվել է» սյան մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ուշադրության կենտրոնումԿոտայքի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ժամը 14։45-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի 35 FC 612 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւերի» հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս բախվել է գովազդային սյանը, այնուհետեւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։