Վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկան ու փախել. վարորդին փնտրում են
ՀասարակությունՄարտի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 11 դպրոցի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը ժամը 13.30-ին «Աջ զստոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն :