Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում մի քանի տասնյակ գրոհայինների ձերբակալման մասին
Ուշադրության կենտրոնումԲելառուսում ձերբակալել են մի քանի տասնյակ գրոհայինների, որոնք զինված սադրանքներ են նախապատրաստել, Մոգիլեւում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք արդեն մի քանի տասնյակի ձերբակալել ենք…որոնք զենքով մարզվել են ճամբարներում: Ի դեպ, ճամբարներից մեկը Բոբրույսկի եւ Օսիպովիչի շրջաններում էին: Մնացած ճամբարները Ուկրաինայում են: Իմ կարծիքով՝ Լիտվայում կամ Լեհաստանում (չեմ պնդի, բայց այնտեղ ինչ-որ տեղ)»,- «Sputnik Բելառուս»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կհաղորդեն ավելի ուշ:
Նա նաեւ խոսել է այն մասին, թե իրավապահներին ինչպես է հաջողվել տեղեկանալ համանման ծրագրերի գոյության մասին:
«Շնորհակալություն, որ բելառուսներ ու բելառուսուհիներ կան, որոնք լինելով արտասահմանում՝ Եվրամիությունում, մեզ նախազգուշացրել են: Կինը եկել է դեսպանատուն եւ զգուշացրել, պաշտոնապես նամակ է գրել՝ սադրանք է պատրաստվում: Եվ մենք սկսել ենք պարզել: Եվ իսկապես շատ հետաքրքիր բաներ պարզվեցին»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահի խոսքով՝ հիմա պետք է մանրակրկիտ պարզել, թե որտեղից է փողը ստացվել, ով է նախապատրաստմամբ զբաղվել, որ երկրներից են եկել ձերբակալվածները :