Սերժ Սարգսյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ
Ուշադրության կենտրոնումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին :
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ :