30 ավտովթար երեք օրում. մահացել է 2, վիրավորվել՝ 54 մարդ
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 9, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, խարդախության 14, կողոպուտի եւ դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: