Ֆրանսիայում անհայտ անձինք շուրջ 50 աղբատար են փչացրել
Ուշադրության կենտրոնումՖրանսիական Էսոն դեպատամենտում անհայտ անձինք գիշերը հարձակվել են աղբահավաք ձեռնարկության վրա՝ շուրջ 50 աղբատար փչացնելով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europe1 ռադիոկայանը:
Կնգուղավոր վերնազգեստով վեց չարագործներ կապկպել են թիկնապահին եւ վնասել բեռնատար մեքենաները: 9 աղբատար ամբողջությամբ այրել են, եւս 38-ը՝ մասամբ վնասել:
Նախնական գնահատականներով՝ ավելի քան մեկ միլիոն եվրոյի վնաս է հասցվել:
Իրավապահները հետաքննում են միջադեպը: