Քրոնիկական հեպատիտ
LifeՀեպատիտը երկարատև բորբոքային դիստրոֆիկ պրոցես է, որը չափավոր արտահայտված ֆիբրոզով է ուղեկցվում: Քրոնիկական հեպատիտը երեխաների մոտ, որպես կանոն, սուր հեպատիտի ավարտման ձևերից է: Ծագումը, շատ դեպքերում, կապված է սուր շիճուկային հեպատիտի հետ: Էպիդեմիկ հեպատիտը հաճախ քրոնիկականի է վերածվում հիվանդության ավելի ծանր ձևերի դեպքում: Քրոնիկական հեպատիտները կարող են լինել տարածուն և օջախային: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկական հեպատիտի ախտածնությունում մեծ նշանակություն ունեն աուտոիմուն պրոցեսները: Բնորոշ են թուլությունը, ախորժակի նվազումը, գլխացավերը, սրտխառնոցը, աջ թուլակողմում զգացվում է ծանրություն և պարբերական ցավեր:
Հազվադեպ նկատվում է դեղնություն, մաշկային քոր, սուբֆեբրիլ ջերմություն: Շոշափման ժամանակ հայտնաբերվում է լյարդի չափավոր մեծացում և ցավոտություն: Կենսաքիմիական հետազոտությամբ հայտնաբերվում է դիսպրոտեինեմիա` ալբումինների կոնցենտրացիայի նվազում և գլոբուլինների ավելացում, սպիտանստվածքային նմուշների դրական արդյունքներ: Արյան շիճուկում բարձրանում է ամինոտրանսֆերազների, հիմնային ֆոսֆատազայի պարունակությունը:
Հիվանդների որոշ մասի մոտ հայտնաբերվում է չափավոր հիպերբիլիռուբինեմիա: Ախտորոշման հաստատմանն օգնում է նաև լյարդի պունկցիոն բիոպսիան: Լյարդի սփռագրության ժամանակ լյարդային հյուսվածքում ռադիոիզոտոպային պատրաստուկի նվազում կամ անհավասարաչափ կուտակում է հայտնաբերվում:
Անի Գևորգյան