Էրդողանը հանդիպմանը հետ է կանգնել խոսքից. ներկաների մի մասը ցուցադրաբար հեռացել է
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը տարբեր ոլորտների վարորդների հետ սկանդալային դեպք է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցող մի շարք վարորդներ հետաքրքրվել են 2 տարի առաջ իրենց խոստացած արտոնությունների մասին, ինչը կատաղեցրել է Էրդողանին։
Թուրքիայի նախագահը պնդել է, թե ինքը վարորդներին նման բան չի խոստացել, ինչից հետո վարորդների մի մասը ցուցադրաբար լքել է դահլիճը։