Ահա թե ինչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել և օգտագործել
LifeԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Համալսարանի գիտնականների պնդմամբ` դիմահարդարման պարագաներ գնելիս կանայք յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում: Նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում տվյալ պարագայի անվանն ու բաղադրությանը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կանայք ամենաշատը նախընտրում են այնպիսի պարագաներ որոնք ասոցացվում են շոկոլադի կամ սեքսի հետ: Բազմաթիվ ընկերություններ այդ ամենը շատ լավ գիտակցում են և իրենց հաճախորդներին գայթակղելու միտումով մի շարք հոգեբանական հնարքներ են կիրառում:
Համալսարանի պրոֆեսոր Դեբրա Միրսկինը նշել է, որ հետազոտության ժամանակ պարզ է դարձել, որ ամենից շատ վաճառվում են հետևյալ գրությամբ շրթներկերը` «ուտելի» 24%, «սեքսուալ» 30% և 10%` տարատեսակ հաճելի համերով:
Անի Գևորգյան