Թուրքիան արժեւորում է մամուլի ազատությունը․ թուրք նախարար
ՄիջազգայինԲանտերում գտնվող լրագրողներով աշխարհի առաջատար երկրներից Թուրքիայի արդարադատության նախարարը զարմանալի հայտարարություն է արել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը արժեւորում է մամուլի ազատությունը։ Նա պնդել է, թե Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր լրագրողներից ոչ մեկը կալանված չեն քննադատության համար։ Նա փորձել է համոզել, թե բանտում գտնվող լրագրողները մեղադրվում են ահաբեկչական (PKK կամ գյուլենական) կառույցների հետ կապ ունենալու համար։