Ֆրանսիայում հայտնել են նախագահի պաշտոնի թեկնածուների վերջնական թիվը
ՄիջազգայինՖրանսիայում նախագահական ընտրություններին կմասնակցի 11 թեկնածու։ Այս մասին հայտնել է երկրի Սահմանադրական խորհրդի ներկայացուցիչ Լորան Ֆաբիուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տասնմեկ թեկնածուներ կարողացել են հաղթահարել 500 ստորագրության շեմը՝ նախագահակա ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Ֆաբիուսը, նշելով, որ 2007-ին նախագահի պաշտոնի համար պայքարում էին 12 մարդ, իսկ 2012-ին՝ 10 թեկնածու։
Ըստ օրենքի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պետք է ստանալ ժողովրդի ընտրյալների առնվազն 500 ստորագրություն։ Միայն նա, ում աջակցել է 500 պատգամավոր, քաղաքապետ, տարածքային խորհուրդների անդամ կամ այլ քաղաքական գործիչներ, որոնք ընտրովի պաշտոններ են զբաղեցնում, կարող է գրանցվել որպես պաշտոնական թեկնածու՝ երկրի նախագահի պաշտոնի համար։ Ընդ որում ստորագրողների անունները հրապարակվում են։