Պարային եվրոպական մրցաշարում հայկական օրհներգի տակ ադրբեջանցիները լքում են դահլիճը
TVՄարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի պարերի մրցաշարում Հայաստանի «Gold Stars» և «Aratta» պարային համույթները գրավել են առաջին տեղը՝ այսպիսով մեր երկիրը մրցույթի բացարձակ չեմպիոն հռչակելով: Պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, երբ հնչեց ՀՀ պետական օրհներգը, Ադրբեջանի թիմը, որն առաջնությունում 2-րդ տեղն էր գրավել, լքեց պատվո պատվանդանը: Այս ամենը շատ հստակ երևում է տեսանյութում, որն իր ֆեյսբուքյան էջ է ներբեռնել Հայաստանի հավաքականի ղեկավարներից Գևորգ Քեշիշյանը: Տեսանյութը Գևորգ Քեշիշյանը այսպես է մակագրել. «Дважды стали чемпионами, азербайджанцы покинули зал во время нашего гимна».
Մանրամասները՝ տեսանյութում.