Ռուս իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
ՀասարակությունՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Կարապետ Գ.-ն:
Նա 2016թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի Ալեքսանդրովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի /մարմնական վնասվածք/ 2-րդ մասով: