Կանադայի սահմանապահները տարեսկզբից ավելի շատ մեքսիկացիների են ձերբակալել, քան անցած տարվա ընթացքում
ՄիջազգայինԿանադայի սահմանապահները հունվարի 1-ից մինչեւ մարտի 8-ը 444 մեքսիկացու են ձերբակալել այն դեպքում, երբ ամբողջ 2016 թվականին այդ ցուցանիշը 410 է եղել, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն գործակալության ներկայացրած վիճակագրության՝ 2015 թվականին կանադացի սահմանապահները ձերբակալել են 351, իսկ 2014 թվականին՝ 399 մեքսիկացու: Դեկտեմբերի 1-ից Կանադան Մեքսիկայի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ է սահմանել: Դա ենթադրում է, որ մեքսիկացիները վիզա ստանալու համար հայցադիմումի փոխարեն էլեկտրոնային թույլտվության համար դիմում պետք է ներկայացնեն, որը հետո կստուգվի սահմանի վրա:
Օտտավան Մեքսիկայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր ներդրել 2009 թվականից ՝ ապօրինի միգրանտների թվի աճով պայմանավորված:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կանդական լրատվամիջոցները գրել էին, թե Դոնալդ Թրամփի՝ մեքսիկացի միգրանտների նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունը նպաստելու է դեպի Կանադա նրանց հոսքին: