Ռուսաստանում հետախուզվող հայերին գտել են Դդմաշենում եւ Խաշթառակում
Ուշադրության կենտրոնումՈստիկանությն Իջեւանի բաժնի ծառայողները մարտի 15-ին, ժամը 9.40-ին, Խաշթառակ գյուղից բերման են ենթարկել 39-ամյա Վահե Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2011 թ. հոկտեբմերի 24-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ԻՄ ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի մեղադրանքով:
Բացի այդ, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դդմաշեն գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 53-ամյա Նիկոլայ Ա.-ն, որը հունվարի 4-ից ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ՃԵԿ-ի եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով: