«Աննման» գողություն թիվ 15 ավտոբուսում. կասկածյալը 60-ամյա Աննմանն է
Ուշադրության կենտրոնում72-ամյա Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ եւ տարբեր տեսակի բանկային եւ կուտակային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից բերման են ենթարկել 60-ամյա Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել դրամապանակն ու բանկային քարտերը:
Կատարվում է հետաքննություն: