Գյումրիում Գագիկ Ծառուկյանին դիմավորել են աղավնիներ թռցնելով
Հասարակություն«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր՝ մարտի 16-ին, Գյումրիի Թատերական հրապարակում դիմավորել են խաղաղության աղավնիներ թռցնելով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ Գագիկ Ծառուկյանին Գյումրիում դիմավորել են «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը:
Այս պահին Գյումրիի Թատերական հրապարակը բազմամարդ է:
Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզչությւոն է իրականացնում Շիրակի մարզում: Մինչեւ Գյումրի մեկնելը, նա ընտրողների հետ է հանդիպել Արթիկ քաղաքում :