ԱՄՆ նոր վարչակազմը հավելյալ 30 մլրդ դոլար կպահանջի պաշտպանության ոլորտի համար
Քաղաքականություն2017 ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի վերաբերյալ նոր օրինագիծը ԱՄՆ նոր վարչակազմին հավելյալ հարցում է պարունակում, համաձայն որի՝ 30 մլրդ դոլար է անհրաժեշտ պաշտպանության բյուջեի համար։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան վարչական-բյուջետային բաժնի ղեկավար Միք Մալվեյնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բյուջեի վերաբերյալ օրինագծի սեւագիրը կհրապարակվի մարտի 16-ին։
«Պաշտպանության եւ սահմանների պաշտպանության համար մեր հարցումը 30 մլրդ դոլար է։ Դա ներառում է պատի կառուցման 1,5 մլրդ դոալրը(Մեքսիկայի հետ սահմանին)։ Այդ հարցումը վերաբերում է 2017-ին եւ ներառում 2018-ը», - ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի բյուջեի վերջնական նախագիծը կներկայացվի մայիսին ։