Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի կողմից Էմբա հրաձգարանի վարձակալությունը դադարեցնելու արձանագրությունը
ՔաղաքականությունՂազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, լիագումար նիստում վավերացրել է միջազգային համաձայնագրերի գործողությունը, որով կանոնակարգվում էին Ռուսաստանի կողմից Էմբա փորձարարական հրաձգարանի վարձակալության եւ օգտագործման հարցերը: Հիմա արդեն փաստաթուղթը կուղարկվի նախագահի վավերացմանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Արձանագրությամբ միջազային համաձայնագերի գործունեությունը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից:
Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրվել էր Մոսկվայում, 2016թ. հոկտեմբերի 20-ին:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանի Էմբա քաղաքից հարավ գտնվող հրաձգարանը կառուցվել է 1960 թվականին եւ նախատեսված է եղել նորագույն ռազմատեխնիկայի եւ սպառազինությունների փորձարկման համար: