Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու ծրագրեր չունի . Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կայսերական, առավել ևս ԽՍՀՄ-ը վերականգնելու ոչ մի ձգտում չունի:
«Նեոկայսերական ձգտումների, առավել ևս ԽՍՀՄ վերականգնելու ծրագրերի մասին պնդումները ֆանտաստիկայի ժանրից են և լուրջ քննարկման արժանի չեն»,-ասել է նա «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցին:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանում միշտ հարգանքով են վերաբերել խորհրդային նախկին հանրապետությունների ժողովուրդների արված ընտրությանը՝ հօգուտ անկախացման:
«Նրանց հետ համագործակցում ենք տարբեր ձևաչափերում բացառապես իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-նշել է նա: