Նեապոլում 69 մարդ է ձերբակալվել՝ մաֆիոզային գործունեության մեղադրանքով
ՄիջազգայինԿազմակերպված հանցագործության դեմ պայքարի լայնածավալ գործողությունը, որի ընթացքում 69 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, տեղի է ունեցել չորեքշաբթի լուսաբացին՝ Նեապոլում, իտալական ֆինանսական գվարդայի հատուկ ստորաբաժանման կողմից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վայակոչելով տեղի լրատվամիջոցներին։
Համաձայն Իտալիայի իրավաահ մարմիններից ստացված տեղեկության՝ գործողությունն ուղղված է եղել «Կազալեզի» կլանի դեմ, որը գործում են կամորա հանցախմբի շրջանակներում։ Ձերբակալվածները մեղադրվում են կոռուպցիայի, պետական կառույցների տեղաբաշխման թենդերներում ծառայողական դիքրի չարաշահման եւ մաֆիոզային գործունեությանը հարելու մեջ։
Տվյալ գործի վերաբերյալ քննչական գործողությունները կոորդինացրել է Նեապոլի՝ մաֆիայի դեմ պայքարի բաժինը։