ԱՄՆ պաշտոնաթող ծովակալը մեղադրվում է սեքս-երեկույթների տեսքով կաշառք ստանալու համար
ՄիջազգայինԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրյուս Լավլեսը կոռուպցիայի մեղադրանքով կանգնել է դաշնային դատարանի առջեւ: Նա մեղադրվում է սեքս-երեկույթների տեսքով կաշառք ընդունելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Բացի Լավլեսից դատարանի առջեւ ռազմածովային ուժերի եւս յոթ պաշտոնաթող եւ ծովային հետեւակի մեկ սպա են կանգնել:
Մեղադրանքի համաձայն՝ սպաները գաղտնի տեղեկատվությունը փոխանակել են շքեղ հյուրանոցներում մարմնավաճառների հետ երեկոների ժամանակ:
Ըստ նախաքննության տվյալների՝ զինծառայողները գործարար Լեոնարդ Ֆրենսիսից կաշառք ենք ընդունել՝ նրա Glenn Defense Marine Asia ընկերության հետ համագործակցության համար:
Նշվում է, որ 2008 թվականին Մանիլա այցի ժամանակ հինգ սպաներ մի քանի օր ցոփ երեկույթներ են անցկացրել «Շանգրի Լա» հյուրանոցում՝ սպառելով 50 հազար դոլար արժողությամբ շամպայնի ամբողջ պաշարները:
Ռազմածովային ծառայության տվյալներով՝ կոռուպցիայի գործով մոտ 200 զինվորական է անցնում, այդ թվում՝ 30 ծովակալ: Ներկայում մեղադրանք է առաջադրվել 27 զինծառայողի: