ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


Նախորդ տարի դատապարտվել է 65 պաշտոնյա և 483 զինվորական. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2016թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 2 հազար 533 մարդ (199–ը` կանայք), նրանցից 83–ը` անչափահաս (7–ը` աղջիկ):

286 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 69 անձ արդարացվել է, 46 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Այս մասին հաշվետվությունը ներկայացված է Ազգային վիճակագրական ծառայությանը:

Ազատազրկված դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 449 մարդ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 869–ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (37–ը՝ անչափահաս), 21–ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ:

Ըստ վիճակագրության` դատապարտվածների մեծ մասը պատկանում է 18–29 և 30–49 տարիքային խմբերին: Միաժամանակ դատապարտվածների ճնշող մեծամասնությունը չաշխատողներն ու չսովորող աշխատունակներն են եղել` 1457 հոգի: Նախորդ տարի նախկին կալանավորվածներից 51–ն է կրկին դատապարտվել, զինվորական ծառայություն իրականացնողներից 483–ը, ինչպես նաև 65 պաշտոնատար անձ:

Նախորդ տարվա հանցագործությունների մեջ գերակշռել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, դրանց թիվը կազմել է 736: Դրանից հետո շատ են եղել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, այն է` 295 դեպք:

Դատապարտվածներից 2473–ը ՀՀ քաղաքացի են, 56–ը` օտարերկացի և 4–ն էլ քաղաքացիություն չունեն:

Նշված 2533 դատապատվածից 38–ը ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ են գտնվել, 164–ը մի խումբ անձանց կազմում, իսկ 25–ն էլ` կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում:

Ըստ հանցագործությունների պատժատեսակի` դատապարտվածների 1449–ը դատապարվել են ազատազրկման, 806–ը տուգանք են վճարել, 71–ը կարգապահական գումարտակում են հայտնվել, 31–ը զինվորական ծառայության մեջ սահմանափակման են ենթարկվել, 157–ը կալանավորվել, իսկ 19–ի նկատմամբ էլ կիրառվել է դաստիարակչական բնույթի պատժամիջոց:

2016 թ. դատապարտվածներից միայն մեկն է ցմահ ազատազրկում ստացել, մեկն էլ 15–20 տարվա ազատազրկման դատապարտվել: Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ նախորդ տարի դատապարտվածների մեծ մասը` 830 հոգի, Երևանից են: Երկրորդ տեղում է Սյունիքի մարզը, այնուհետև` Կոտայքի մարզը: Նախորդ տարի ամենից քիչ դատապարտվածներ եղել են Արագածոտնի մարզից:

Մայրաքաղաքն առաջատար է նաև անչափահաս դատապարտվածների թվով, նախորդ տարի Երևանում անչափահաս դատապարտվածների թիվը կազմել է 36, երկրորդ տեղում է Կոտայքի մարզը, որտեղ նախորդ տարի եղել են 14 անչափահաս դատապարտված:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Ամենադիտված