Նավթի համաշխարհային գները նվազում են
ՄիջազգայինԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.82%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.09 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.66%-ով եւ հասել 51.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: