Էրդողանը սպառնացել է արգելել հոլանդացի դիվանագետների մուտքը Թուրքիա
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է Նիդեռլանդների որոշումը՝ չթույլատրել ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը, ու հասկացրել է, որ Անկարան հայելանման կպատասխանի այդ քայլին։ Այս մասին նա ասել է Ստամբուլում հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՏԵսնենք, Հոլանդիա, թե ինչպես են սրանից հետո ք ո օդանավերը ժամանելու Թուրքիա։ Ես խոսում եմ դիվանագետների մասին, այլ ոչ թե սովորական քաղաքացիների։ Նրանց ուղեւորությունները առանձին թեմա է»,- ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Հաագայում «չգիտեն ոչ քաղաքականություն վարել, ոչ էլ միջազգային դիվանագիտություն»։
«Նրանք բոլորը նացիստների հետեւորդներ են, ֆաշիստներ։ Թող Հոլանդիան իմանա, մեր քաղաքացիները որոնք ապրում են այնտեղ, կխափանեն նրա ծրագրերը ապրիլի 16-ին։ Որքան ուզում եք ձեր երկրում ահաբեկիչներ աճեցրեք ու կերակրեք։ Այդ ամենը ի վերջո հենց ձեզ կհարվածի»,- հայտնել է Թուրքիայի նախագահը։
ՆԻդեռլանդների ԱԳՆ-ն մինչ այդ հայտնել էր, որ կառավարությունը որոշել է արգելել Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թագավորությունում։ Չավուշօղլուն պետք է այնտեղ ժամաներ տեղական ժամանակով 17։00-ին։ Նախարարը ծրագրում էր ելույթ ունենալ թուրք համայնքի առջեւ՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման թեմայով։