ՄԳԻՄՕ-ի ռեկտոր․Ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի ուղիները պետք է գտնեն Արցախը, Ադրբեջանը ու Հայաստանը
ՔաղաքականությունՂարաբաղյան խնդրի լուծման որոշակի ուղիները պետք է որոնեն նախեւառաջ Արցախը, Ադրբեջանը ու Հայաստան։ «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը։
News. am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ է պետք անել, որ Ադրբեջանը վերջապես հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, Անատոլի Տորկունովը հիշեցրել է, որ կան մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք որոշում են տվյալ հարցի լուծման հնարավոր ուղիները։ «Եվ այսօր, երբ ելույթ ունեցան պաշտպանւթյան նախարարը ու Վալդայ ակումբի մյուս գործընկերները՝ բոլորը շեշտում էին, որ ամեն դեպքում այդ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշեց ՄԳԻՄՕ-ի ռեկտորը։ Նա հիշեցրեց, որ դրա համար գործիք ստեղծել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Ես կարծում եմ, որ միայն այդ ուղին կարող է բերել որեւէ արդյունքի»,- հավելեց Տորկունովը։
Այն դիտարկմանը, որ Ստեփանակերտը անմիջականորեն չի մասնակցում բանակցային գործընթացին ու արդյոք նա դա անհրաժեշտ չի համարում, Անատոլի Տորկունովը ասել է «Այսօր Ստեփանակերտի շահերը ներկայացնումէ Երեւանը, ինչպես ես հասկանում են։ Բայց որպեսզի կողմերը Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին հնարավոր համարեն, պետք է այդ հարցում փոխհամաձայնություն լինի»։