Թուրքիան նորից ԵՄ-ին սպառնացել է խզել փախստականների հարցերով համաձայնագիրը
ՄիջազգայինԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը կչեղարկվեն, եթե Բրյուսելը հրաժարվի ազատականացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիան մտադիր է փաստաթղթի վերջնական տեքստը ներկայացնել Բրյուսելին։ «Կամ այն ամբողջությամբ կկատարվի, կամ էլ ամբողջությամբ կչեղարկվի, այդ թվում վիզային ռեժիմի ազատականացումն ու միգրանտների մասին համաձայնագիրը»,- նշել է նախարարը։
ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները 2016-ի մարտին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր։ Իսկ մայիսին այդ պայմանավորվածությունների շրջանակում ԵՀ-ն ԵԽ-ին ու ԵՄ-ի Խորհուրդին առաջարկել էլ վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի համար, եթե Անկարան մինչեւ հունիս կատարեր անհրաժեշտ պայմանները ։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին ԵՄ-ին սպառնացել էր չեղարկել միգրացիոն համաձայնագիրը, եթե ԵՄ-ն իր քաղաքացիներին անվիզա ռեժիմ չտրամադրի։