ՄԱԿ-ը հայտարարել է 72 տարվա ընթացքում ամենախոշոր հումանիտար ճգնաժամի մասին
ՄիջազգայինՄԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ աշխարհն այսօր գտնվում է 1945 թվականից ի վեր՝ ամենամասշտաբային հումանիտար աղետի շեմին: ՄԱԿ-ի տվյալներով՝ չորս երկրներում՝ Եմենում, Հարավային Սուդանում, Սոմալիում եւ Նիգերիայում ավելի քան 20 մլն մարդու սով է սպառնում, հաղորդում է BBC-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենի խոսքերով՝ շտապ միջոցներ չձեռնարկելու դեպքում այս երկրներում հումանիտար բարդ իրավիճակը կվերածվի ճգնաժամի:
«Առանց խոշոր մասշտաբի կոլեկտիվ եւ համակարգված աշխատանքի՝ մարդիկ այդ երկրներում կմեռնեն սովից», -հայտարարել է Օ' Բրայենը:
Նրա խոսքով՝ աղետից խուսափելու համար մինչեւ հունիս այդ երկրներ պետք է 4,4 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն հասցնել:
Նշված երկրներում հումանիտար վիճակը վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել է ռազմական հակամարտությունների պատճառով: