Մահվան ելքով ավտովթարի համար մեղադրվող 32-ամյա Սիրակը ներկայացել է ոստիկանություն
ՀասարակությունՈստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 32-ամյա Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Խափանման միջոցը՝ կալանք: