Հնդկաստանում մաոիստ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանի Չհատիսգարհ նահանգում մաոիստ գրոհայինների հարձակման հետեւանքով առանվազն 11 իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել է, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, Սումկայի շրջանում: Գրոհայինները թաքստոցից հարձակվել են ոստիականական պարեկախմբի վրա՝ զանգվածային կրակ բացելով:
Վարչապետ Նարենդա Մոդին ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ:
Մաոիստ գրոհայինները Հնդկաստանի մի շարք նահանգներում պարտիզանական գրոհներ են մղում: Նրանք թքնվում են ջունգլիներում եւ ժամանակ առ ժամանակ հարձակվում են իշխանությունների ներկայացուցիչների վրա: