24-ամյա Պետիկը բերման է ենթարկվել. նա հետախուզվում էր անչափահասի հետ սեքսով զբաղվելու համար
ՀասարակությունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 24-ամյա Պետիկ Կ.-ին ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. հունիսի 9-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով :