Երեւանի Կիեւյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի թիվ 4/3 շենքի 8-րդ հարկի բնակարանի տարեց եւ հաշմանդամություն ունեցող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի մահճակալին, հայտնաբերվել է 1947 թ. ծնված Ա. Պ.-ի դին: